Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն չորս օր է՝ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութներին
ОбществоՍտեփանակերտցի 14-ամյա Դավիթն արդեն չորս օր է, ինչ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութներին:
Վառելիքի բացակայության պատճառով փռերը չեն կարողանում հաց առաքել խանութներ, ինչի պատճառով հացի հերթեր են առաջանում։
Արցախցի երիտասարդ կամավորները ամեն օր առավոտյան ժամը 9-ից հաց են հասցնում որոշ խանութներ՝ ոտքով հասնելով անգամ Ստեփանակերտի ծայրամասեր։