Այդ ի՞նչ է ցուց տվել կինս, սև խավիա՞ր,150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրջան աճեցնեիք․ Փաշինյանը՝ արցախցուն
ИнтервьюԿինս ուտելիք է ցույց տվել, մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ: Հիմա ինչ-որ մեկը ուզու՞մ է ասել, որ հուլիս ամսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ ինչու՞ չկա: Բամիայի վրա ոչ բենզին ենք ծախսել ոչ սալյարկա: Էսօր ցանկացած բակի հողի վրա պետքա լինի այդ ամեն ինչը, ինչու՞ չկա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արցախցի կնոջ հարցին, որը ներկայացրեց լրագրողը:
«ՀՀ կառավարությունը վերջին շրջանում բավարար միջոցներ է հատկացրել, որպեսզի Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն: Այդ ի՞նչ է ցուց տվել կինս, սև խավիա՞ր: Այս ինչ պատվերով քարոզչություն է, այսինքն մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք: Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում երբեք ՀՀ-ից այդքան աջակցություն չի ստացել, ինչքան որ հիմա է ստացել: Այդ նույն բարբառով քաղաքացիներ, պատերազմի օրերին Երևանի սրճարաններում էին, ինչու՞ եք մտնում նման թեմաների մեջ, ի՞նչ եք ուզում ապացուցել»,- ասել է նա:
Փաշինյանը մի քանի հարցերով է դիմել արցախցիներին.
«Հիմա Երևանում ոչ ոք պետք է բամիա չունենա, կամ տրանսպորտ պետք է չաշխատի՞ Երևանում: Որ Ղարաբաղում բադրջան չկա, բա Ղարաբաղի իշխանությունները Հայաստանից փոխանցված գումարները ո՞նց են օգտագործել, որ հիմա բադրջան չկա, ձե՞ռք եք առնում: 150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե բադրջան աճեցնեիք, օրը 7 անգամ լայվ մտնելու փոխարեն բադրջան աճեցրեք, որ մարդիկ սոված չմանան:
Ուզու՞մ եք Հայաստանի իշխանությունը մատաղ անենք, ու՞մ առաջ, բացառված բանա սա»,- ասել է նա: