Էդուարդ Սպերցյանը կարմիր քարտ է ստացել
СпортՖուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մրցակցի սրունքին հարվածելու համար կարմիր քարտ է ստացել 44-րդ րոպեին 0:1 հաշվի ժամանակ։
D խմբում «Սպարտակի» եւ «Կրասնոդարի» հետ ընդգրկված են նաեւ Մոսկվայի «Դինամոն» եւ «Պարի Նիժնի Նովգորոդը»։