Ереван, 20.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ երեք անձ ձերբակալվել է

Общество
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում:
 
«2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՔՀԲ ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, տներից մեկի բակում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Պարզելով, որ ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակչին և որ հիշյալ փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն, վերջինիս պարտավորեցրել են փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք՝ օրենքով սահմանված կարգով ստուգողական գործողություններ կատարելու համար:
 
Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, ով հանդիսանում է Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը, մոտեցել և փորձել է ոստիկաններին համոզել հայտնաբերված փայտանյութը չտեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին։ Իսկ երբ ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել նրա պահանջը, հորդորել են չմիջամտել իրենց օրինական գործողություններին ու հեռանալ, վրդովվել է իր պահանջի չկատարման փաստից, պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով օպերլիազորներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել և հեռացել:
Այնուհետև, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել իրեն չենթարկված հիշյալ ծառայողի նկատմամբ՝ նույն օրը՝ երեկոյան, երբ վերջինս գտնվել է Ալավերղի համայնքի Շնող բնակավայրում գտնվող իր տանը, համայնքի ղեկավարը գնացել է նրա տուն և պահանջել զրուցելու նպատակով առանձնանալ: Մերժում ստանալով՝ համայնքի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել՝ կրկին պահանջելով առանձնանալ։
Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենայով օպերլիազորի տան բակ են ժամանել նաև Թեղուտ բնակավայրի 24, 22 և 40-ամյա բնակիչները՝ մի անծանոթ անձի հետ:
 
Չանսալով ոստիկանության ծառայողի՝ իր տանից հեռանալու հորդորներին, նշված անձինք, հայհոյանքներ հնչեցնելով, հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել օպերլիազորի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամները և հարևանները:
 
Նույն օրը նշված անձանցից երեքը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին:
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ոստիկանության օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
 
Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 22-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով:
 
29-ամյա և 22-ամյա անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, մյուս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
 
Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank