«Յուվենտուսը» հեռացվեց եվրագավաթային մրցաշարերից
СпортՈւԵՖԱ-ն Թուրինի «Յուվենտուսին» հեռացրեց 2023-2024 թվականների եվրագավաթային մրցաշարերից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ակումբների ֆինանսական վերահսկողության կոմիտեն անցկացրել է հետաքննություն եւ որոշել, որ «Յուվենտուսը» թույլ է տվել խախտումներ։ Իտալական ակումբը նաեւ տուգանվել է 20 միլիոն եվրոյով, որից 10 միլիոն եվրո պայմանական, եթե ակումբը 2023, 2024, 2025 ֆինանսական տարիներն ամփոփի առանց խախտումների։
Իտալիայի անցած առաջնությունում «Յուվենտուսը» գրավել էր 7-րդ տեղը եւ պետք է մասնակցեր Կոնֆերենցիաների լիգային։ «Յուվենտուսի» փոխարեն մրցաշարին կմասնակցի «Ֆիորենտինան»։