«Մանչեսթեր Յունայթեդը» դանիացի հարձակվողի համար կվճարի 92 միլիոն եվրո
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Դանիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի համար իտալական «Ատալանտային» կվճարի 92 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։
Ռասմուս Հոյլունդը կլինի մանչեսթերյան ակումբի երրորդ նորեկն այս ամռանը կիսապաշտպան Մեյսոն Մաունթից եւ դարպասապահ Անդրե Օնանայից հետո։
Անցած մրցաշրջանում Ռասմուս Հոյլունդը «Ատալանտայի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ռասմուս Հոյլունդի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։