Երբ ՌԴ-ն ստիպված կլինի դիմել միջուկային զենքի կիրառմանը. պարզաբանել է Մեդվեդևը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ՛՛Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատումը՛՛ կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։
՛՛Մեր զինված ուժերը, հետ մղելով հավաքական թշնամու հակահարձակումը, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին և մեր տարածքը։ Սա ակնհայտ է բոլոր պարկեշտ մարդկանց համար՛՛,-նշել է նա:
՛՛Բայց այդ՝ նրանք կանխում են գլոբալ հակամարտությունը: Եթե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրոբանդերականների հարձակումը հաջողվել է, և նրանք գրավել են մեր հողի մի մասը, ապա մենք ստիպված կլինենք, Ռուսաստանի նախագահի 02.06.2020թ. հրամանագրի կանոնների համաձայն՝ դիմել միջուկային զենքի կիրառմանը՛՛,-գրել է Մեդվեդևը: