Տիկնիզյանի դուբլը նպաստել է «Լոկոմոտիվի»՝ խոշոր հաշվով հաղթանակին
СпортՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը երրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում:
24-ամյա ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի արտագնա խաղում (4-1)՝ աչքի ընկնելով 60-րդ և 89-րդ րոպեներին:
Ավելի վաղ հայ պաշտպանը գոլ էր խփել Կազանի «Ռուբինին» և Եկատերինբուրգի «Ուրալին»: