Կալանավորվածին տեսակցության եկած անձի մոտ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա
Общество2023թ․ հուլիսի 28-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նախապես ստացված օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ի․ Ա․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․ Հ․-ին։ Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 կտրող-ծակող առարկա։
«Ս․ Հ-ն բանավոր հայտարարել է, որ բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը ցանկացել է փոխանցել կալանավորված անձին, իսկ կտրող-ծակող առարկաներից տեղյակ չէ և չգիտի, թե ինչպես են հայտնվել իր սպորտային կոշիկի մեջ։
Վերոնշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է հաղորդագրությունում։