Անկախ դրամի արժևորման բացասական ազդեցությունից, մեզ մոտ արտահանման ոլորտն այնքան էլ վատ չի զգում իրեն. Քերոբյան
ЭкономикаԴրամի արժեւորումը բացասական ազդեցություն ունի արտահանման վրա որպես գործոն, բայց դուք գիտեք, որ մեր արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 62,6 տոկոսի, որը պատմական մաքսիմումն է, իսկ առեւտրային սալդոն նեղացել է մինչեւ ՀՆԱ-ի 1,6 տոկոսը, որը էլի պատմական մինիմումն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շատ մոտ է արդեն դրական առեւտրային սալդոյի անցնելուն: Հաջորդ շաբաթ կհրապարակվեն երկրորդ եռամսյակի թվերը եւ դուք գիտեք, որ զբոսաշրջիկների մեծ ներհոսք կա եւ մեծ է հավանականությունը, որ մենք ավելի լավ թվեր կունենանք:
Այսինքն անկախ դրամի արժեւորման բացասական ազդեցությունից, մեզ մոտ արտահանման ոլորտն այնքան էլ վատ չի զգում իրեն: Բնականաբար, մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտահանողների հետ, որ դիվերսիֆիկացնեն իրենց արտահանումը, որովհետեւ կախվածությունը միայն մեկ շուկայից բիզնեսի տեսանկյունից բավական վտանգավոր է»,-ընդգծեց նախարարը: