Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ЭкономикаՀՀ բանկերում այսօր՝ ժամը 9:50-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.38 դրամ` հուլիսի 31-ի համեմատ արժևորվելով 0․08 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385․50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 384-385 դրամ է, վաճառքը՝ 387 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 418․06 դրամ (արժեզրկվել է 0․98 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`427 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420-422 դրամ է, վաճառքը՝ 426-427 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.08 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․21 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․10-4․15 դրամ, վաճառքը` 4․23-4․50 դրամ։