«Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում․ ինչպե՞ս է դրան արձագանքել Պոլսի հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահը
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անդրդադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման որոշմանը, գրում է ermenihaber-ը։
Նա ԱՄՆ-ում գտնվող հայկական հաստատություններին և կազմակերպություններին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին:
Շիրինօղլուն նշել է, որ ուշադիր հետևում են (նկատի է առնվել Թուրքիայի հայ համայնքը) ամերիկյան հեռուստաֆիլմ/հեռուստասերիալային հարթակում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված հեռուստասերիալի հեռարձակման դադարեցման շուրջ ժողովրդի արձագանքներին:
Ինչպես նաև ուշագրավ է համարել այն պնդումը, որ իբրև նման որոշում կայացվել է ԱՄՆ հայ համայնքի նախաձեռնությամբ:
Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ ընդգծել է նաև որ արվեստի և գեղարվեստական արտադրության դրսևորումները կարող են հիմք ստեղծել հասարակությունների միջև երկխոսության և կարեկցանքի համար նույնիսկ ամենախնդրահարույց ժամանակներում: