ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական խաղերը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բուրկինա Ֆասո՝ Անկախության օր, Իրան՝ Մարդու իրավունքների պաշտպանության իսլամական օր, Խորվաթիա՝ Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օր։
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1738 – ծնվել է գրող Աստվածատուր Բաբիկյանը։
1854 – Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Կարսի մոտակայքում տեղի է ունեցել Կուրյուկ– Դարայի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:
1904 – ծնվել է գրականագետ Նորայր Դաբաղյանը։
1904 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական–մշակութային գործիչ Սուրեն Ավչյանը:
1905 – ծնվել է խորհրդահայ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ–գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը։
1920 – Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավոր Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցել է թուրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը տեղափոխել Հաճընի հրապարակ և դրանով կրակ բացել թուրքերի վրա:
1932 – ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
1955 – վախճանվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։
1969 – ծնվել է հանրահայտ երգչուհի Նունե Եսայանը։
1974 – ծնվել է բանաստեղծ Նաիրա Համբարձումյանը։
1974– ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
2000 – վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր և խմբավար Էմին Խաչատրյանը։
2005 – սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Ջավախքում գտնվող ռուսական ռազմակայանից՝ 12 մեքենա է դուրս եկել Ախալքալակի 62–րդ ռազմակայանից և ուղևորվել դեպի Ռուսաստան:
2006 – վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանը տևական ժամանակ զրկվել է ինտերնետային կապից:
2009 – Երևանի պատմության թանգարանում բացվել է հին Երևանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:
2014 – վախճանվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը։
2019 – Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական 7–րդ խաղերը, մինչ այդ տեղի է ունեցել ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանրահավաք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
2021 – Տավուշի մարզի Ոսկեպարում հայ– ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել:
2022 – Աղավնոյի, Սուսի և Բերձորի բնակիչներին մինչև օգոստոսի 25–ը ժամանակ է տրվել դուրս գալու համար, քանի որ նշված բնակավայրերը հանձնվելու էին Ադրբեջանին:
ԱՇԽԱՐՀ
1420 – չեխական տաբորիտները ներկայացրել են իրենց ծրագիրը («12 փարիզյան հոդված»), որը պահանջում էր շռայլության և չարության ոչնչացում և սրբապատկերների փառաբանման արգելք։
1540 – ծնվել է հոլանդացի կրոնաբան և բանասեր Ժոզեֆ Սկալիգերը։
1716 – Ավստրո–թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախել են օսմանյան Թուրքիայի բանակը։
1772 – տեղի է ունեցել Ռեչ–Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։
1844 – ծնվել է ռուս նկարիչ Իլ յա Ռեպինը։
1850 – ծնվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը:
1884 – Նյու Յորքի Բեդլոուի կղզում տեղադրվել է Ազատության արձանի հիմնաքարը։
1890 – Բրիտանիան համաձայնել է Մադագասկարը ճանաչել Ֆրանսիայի սեփականություն։
1891 – ստեղծվել են առաջին ճանապարհային չեկերը («American Express»)։
1895 – վախճանվել է գերմանացի մարքսիստ փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը։
1914 – ԱՄՆ-ի Կլիվլենդ քաղաքում տեղադրվել են առաջին էլեկտրական լուսացույցերը։
1930 – ծնվել է ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը՝ Նիլ Արմստրոնգը։
1939 – Խալխին–Գոլի շրջանում տեղի ունեցած ճակատամարտում ռուս օդաչու Միխայիլ Յույկինը աշխարհում առաջին անգամ այրվող ինքնաթիռը ուղղել է դեպի հակառակորդի ցամաքային նշանակետ։
1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Օդեսայի հերոսական պաշտպանությունը ֆաշիստական զորքերից։
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել է առաջին հաղթական հրավառությունը՝ 12 համազարկով 124 հրանոթից։
1953 – ԽՍՀՄ–ի Սեմիպալատինսկ փորձադաշտում պայթեցվել է առաջին խորհրդային ջրածնային ռումբը՝ РДС–6с–ն։
1962 – վախճանվել է ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն։
1964 – Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժը առաջին անգամ ռմբակոծել է Հյուսիսային Վիետնամը։
1967– Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկել է իր առաջին ալբոմը՝ The Piper at the Gates of Dawn–ը:
1968 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան Մարին Լը Պենը։
1980 – Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվել է երեք գավառների։
1987 – վախճանվել է թատրոնի և կինոյի հանրահայտ խորհրդային դերասան Անատոլի Պապանովը։
1994 – Կուբայի մայրաքաղաք Հավանայում սկսվել են փողոցային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Կաստրոյի ռեժիմի։
2010 – Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվել և 69 օր է անցկացրել 33 ածխահատ։
2016 –Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում բացվել են 29–րդ օլիմպիկան խաղերը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում