Նեյմարը հնարավոր է հեռանա ՊՍԺ-ից
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատարի շեյխ Մաբհութ Ալ-Մարին, ով սոցցանցերում առաջինն էր հայտնել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին, գրում է, որ փարիզյան ակումբի մեկ այլ աստղային խաղացող այս ամառ կլքի «Պարկ դե Պրենս»-ը։
Խոսքը բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին է։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», որից հեռացել է 2017 թվականին՝ տեղափոխվելով ՊՍԺ ռեկորդային գումարով՝ 222 միլիոն եվրոյով։
Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, Ալ-Մարրիի մտերմությունը ՊՍԺ-ի և Բարսայի ղեկավարների հետ, ինչպես նաև կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ նրա մտերմությունը վստահություն է հաղորդում այս ինսայդին:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ, երբ հարձակվող Ուսման Դեմբելեն տեղափոխվի ՊՍԺ:
Աղբյուրը՝ Armsport.am: