Ջրաշխարհի ու մեր անառողջ հասարակության մասին. Վազգեն Սաղաթելյան
БлогՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես գիտեք, երեկ տեղեկություն տարածվեց, որ Ջրաշխարհի աշխատակիցներն արգելել են Վանաձորից հատուկ էդ նպատակով Երևան եկած, հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը լողավազան: Հիմնարկն իր հերթին անհաջող (մասնագիտական նկատառում) պարզաբանում տարածեց, թե իբր մենք ասել ենք բարով եք եկել, իրենք էլ թողեցին գնացին: Խնդիրն ավելի խորն է իրականում, քան ենթադրյալ հիմար աշխատակիցները: Մեր հասարակությունը խորը խտրական վերաբերմունք ունի «տարբերվող» մարդկանց նկատմամբ: Երեխաները դրա առավել վառ ու դաժան արտացոլանքն են: Վստահաբար Ջրաշխարհի այցելուների մեջ կլինեին երեխաներ, որոնք կսկսեին ծաղրել, նեղացնել էլ եսիմ ինչ անել հաշմանդամություն ունեցող երեխաներին, քանի որ իրենց բլյաձ չեն սովորեցրել հանդուրժող ու ապրումակցող լինել:
Աշխատողներն էլ իրենց հերթին ռիսկ են տեսել, որ վիձիծե լի ինչ-որ մարդկանց դուր չի գա տեսնել այս երեխաներին (ռիսկը ցավոք ռեալ ա) ու որոշել են վարվել սենց տգեղ կերպով: Ասածս էն ա, որ սա խորը խնդրի ուղղակի մեկ դրսևորորում ա, մի հիմնարկի անտակտ, անքթածակ աշխատողների բացահայտում, բայց խնդիրն ավելի խորն ա, գուցե նման դեպքերը որոշակիորեն սթափեցնեն մի որոշ զանգվածի, բայց զբաղվել է պետք երեխաներով, որ դեգեներատ չմեծանան, այլ պարագայում միշտ ամեն տեղ կգտնվեն աշխատակիցներ, որոնք նախապատվությունը կտան հենց էդ դեգեներատներին...