Ապրել նշանակում է միշտ որոշել, թե ով ես ուզում լինել` ստորացած և նվաստացած գոյությունը քարշ տվող, թե պայքարող և հաղթող
TV
«Ցանկացած քաղաքական խորքային ճգնաժամի հաղթահարման հիմքում ընկած պետք է լինի նույնքան խորքային վերաիմաստավորման գործընթաց։
Այս նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը թողարկում է սոցիալական հոլովակների շարք, որոնք միտված են կոտրելու արմատացած քաղաքական կեղծ օրակարգերն ու կործանարար միֆերը, ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական դերակատարների մոտ՝ ձևավորելով ամբողջությամբ ապագային միտված նոր օրակարգ։
Սույն հոլովակը նպատակ ունի հաղթահարելու դերակատար չլինելու վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված միֆերը և տրամադրված անզորության ու համակերպման օրակարգերը։ Սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումն ու պայքարի կամքի առկայությունը ցանկացած խորքային փոփոխությունների հիմնական շարժիչ ուժն է։
Ապրել նշանակում է միշտ որոշել, թե ով ես ուզում լինել` ստորացած և նվաստացած գոյությունը քարշ տվող, թե ՊԱՅՔԱՐՈՂ և ՀԱՂԹՈՂ»։