Ինչի՞ց են առիթավորվում թշնամական երկրում. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը, իսկ օրերս էլ դիմել են ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ պահանջելով ուշադրություն դարձնել ՀՀ հանքարդյունաբերությանը: Հասկանալի է, որ նրանք այդ ամենն անում են Ադրբեջանի իշխանությունների ուղղորդմամբ, ինչպես որ ֆեյք «բնապահպանները» փակել էին Լաչինի միջանցքը:
Ուշագրավ է, որ նրանք նաև տեղեկատվական ակտիվ գրոհ են սկսել, որտեղ օգտագործում են նաև հայ բնապահպանների խոսքերն ու գնահատականները: Ճիշտ է, մեր բնապահպաններից ոմանք նշեցին, թե իրենք Ադրբեջանի որևէ լրատվամիջոցի հարցազրույց չեն տվել, այլ զրուցել են ռուսաստանյան լրատվամիջոցների հետ, սակայն փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցիներն իրենց քարոզչական արշավում օգտվում են «առիթից» և օգտագործում են մեր բնապահպանների ու տարբեր ՀԿ-ների կոշտ գնահատականները հայաստանյան բնապահպանական թեմաներով:
Այն, որ բնապահպանական խնդիրները կարևոր են և պետք է մշտապես լինեն ուշադրության կենտրոնում, չի քննարկվում, սակայն հատկապես քարոզչական հակամարտության առումով պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերել, որպեսզի բոլոր առումներով (այդ թվում՝ էկոլոգիական) հանցագործ Ադրբեջանին առիթավորվելու ու հերթական նենգությանը դիմելու հավել յալ շանս չտրվի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում