ԵԱ․ Հայաստանի 6 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։
46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։
Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։
Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը։
Տղաների պայքարում 50 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր է նվաճել Կարեն Զախարյանը, որը հաղթանակի է հասել մոլդովացի մարզիկ Տիմոսկով Անդրեի նկատմամբ։
54 կգ քաշային կարգում Արսեն Դարբինյանը հաղթել է ուկրաինացի Խորոշևսկի Հլիեբին, 80 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Հրաչ Խաչատրյանը՝ պարտության մատնելով հունգարացի Դոմյան Ալեքսին։
Հայաստանի 7 բռնցքամարտիկներ էլ բրոնզե մեդալ են նվաճել։
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում են նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։