ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Արցախի անկախությունը, սեպտեմբերյան սպանությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախ՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝ Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, Սև ծովի արևել յան ափերը Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալակը անցել են Ռուսաստանին։
1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։
1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։
1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։
1991– ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետության անկախացումն՝ ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։
1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։
2009-Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:
2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
2014- Ռուսաստանում կալանավորված հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց:
2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:
2022- Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացրել:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։
911 –կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։
1642 –անգլ իական հեղափոխական խորհրդարանը արգելել է թատրոնները։
1652 –վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։
1727 –Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։
1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:
1792 –Ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։
1806 - Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:
1922 –Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում, որ ցանկացած մեկը, որից կգա գարեջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ, անմիջապես կազատվի աշխատանքից։
1926-ծնվել է կինոյի ու թատրոնի ռուս դերասան Եվգենի Լեոնովը։
1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլ յացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
1945– Վիետնամը հայտարարել է իրեն անկախ հանրապետություն։
1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը, Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ, իրականացվել է տեղեկատվության փոխանակում։
1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։
1973– վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։
1990 –հայտարարվել է Մերձդնեստրի Հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։
1996 - Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։
1997– վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։
2002-ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիա», իսկ ОРТ-ն՝ «Առաջին ալիք»։
2008– թողարկվել է «Գուգլ Քրոմ» դիտարկիչը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում