Ո՞վ էր FLYONE ARMENIA-ի միլիոներորդ ուղևորը
ОбществоԻնչպես արդեն հայտնել էինք՝ FLYONE ARMENIA ավիաընկերությունը սահմանել է նոր ռեկորդ` տեղափոխած ուղևորների քանակով հատելով միլիոնի սահմանը:
Մեր «միլիոներորդ» ուղևորի միջոցառումների շարքն այս անգամ կայացավ Փարիզում: Այսպիսով` Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA-ի խորհրդանշական «միլիոներորդ» ուղևորին:
Ավիաընկերության «միլիոներորդ» ուղևորը Ավագյան Արմենուհին էր, ով դստեր հետ Փարիզից ուղևորվեց Երևան։ Հանդիսավոր մթնոլորտում նրան հանձնվեց ավիափոխադրողի երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ երկու անձի համար տոմսեր ձեռք բերելու նվեր վաուչերը: