ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին ինտեգրալային սխեման, առաջին «հրազենային» հաջողված վիրահատությունը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ՄԱԿ–ի Հարավ–Հարավ կազմակերպության համագործակցության օր, Ծրագրավորողների միջազգային օր նահանջ տարիներին, Կաբո–Վերդե՝ Ազգային օր, Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր, Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր, Թուրքմենստան՝ Ռուհնամի օր, Իրան՝ Իրանի կինոյի օր:
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1802 – ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը:
1894 – վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը:
1932 – վախճանվել է հայազգի ռուսաստանցի խորհրդային ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը:
1949 – ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան):
1959 – ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։
1980 – վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:
2002 – կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին: Ըստ այդմ, գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը նախկին 60 դրամի փոխարեն սահմանել է 80 դրամ։
2003 – Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700– ամյակին։
2005 – Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3–րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են 8 երկիր ներկայացնող հանրահայտ դերասաններ:
2007– վախճանվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը:
2015 – ոստիկանությունը առավոտյան ժամը 5։30–ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 490 – տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։
1185 – ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ 1–ին Կոմնինը. Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում:
1504 – իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Քրիստափոր Կոլումբոսը Ամերիկայից ուղևորվել է Անգլիա:
1683– Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան Կայսրությանը։
1764 – վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն:
1890 – անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը:
1905 – ռուս պրոֆեսոր Ցեգե–ֆոն–Մատեյֆելը առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից:
1907 – վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլ յա Ճավճավաձեն:
1921 – ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը:
1929 – վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:
1933 – Լեո Սիլարդը առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը:
1934 – Լատվիան, Լիտվան և Էստոնիան, Ժնևում սրորագրված պայմանագրի համաձայն, ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։
1940 – Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ:
1943 – Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից՝ շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած գերմանացիների դիվերսիոն խմբի գործողությունների։
1944 – ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ–երգահան Բարրի Ուայթը:
1949 – ծնվել է խորհրդային գեղասահորդուհի, հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան:
1953 – Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:
1953 – վախճանվել է հրաձգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը:
1958 – փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժեներ Ջեկ Կիլբին: 1959 – տիեզերք է արձակվել «Լունա–2» միջտիեզերական կայանը, որը հանդիսանում է լուսնի մակերևույթ հասած առաջին կայանը։
1980 – Ահմեթ Քենան Էվրենը իրականացրել է ռազմական հեղաշրջում Թուրքիայում:
2003 – վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը:
2012 – ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվել է IPhone 5–ը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում