ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ցուցահանդես՝ նվիրված Այվազովսկու 200-ամյակին, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերա. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մեքսիկա՝ Չյապաս նահանգի ստեղծման օր, Նիկարագուա՝ Ազգային օր՝ ի պատիվ Սան Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:
1862– ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։
1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):
1909– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։
1918-Բաքուն գրավվել է Կովկասյան իսլամական բանակի կողմից, որին հետևել են օսմանյան բանակի և ադրբեջանցիների կողմից իրականացված եռօրյա հայկական ջարդերը:
1919– ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։
1920-Երևան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից, թույլատրել խորհրդային զորքերին անցնել Հայաստանով և միանալ Մուստաֆա Քեմալի բանակին և հարևանների հետ տարածքային վեճերը լուծել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ:
1920–ծնվել է բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Աբգարյանը:
1948- ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է Հայաստան հայրենադարձության գործընթացը։
1939– վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։
1958- շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։
1965 - ծնվել է գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը:
1984 – վախճանվել է տնտեսագետ, ակադեմիկոս Տիգրան Խաչատուրովը:
1991- ստեղծվել է «Համազգային» թատրոնը:
1994 - վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ Սեյրան Խաթլամաջյանը:
2007 - MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ֊-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաև համաձայնել է առաջիկա 5 տարվա ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:
2010 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով՝ բավարարելով դատարան ներկայացված հայցը։
2012 - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:
2016 - Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
2017 - Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբել յանին նվիրված ցուցահանդեսը:
2022 - Հայաստանի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե փաստաթուղթ է ստորագրելու: Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Ազգային ժողովի դիմաց և պահանջել նրա հրաժարականը, որից հետո նա «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել։
ԱՇԽԱՐՀ
81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:
786 - Աբբասիդների խալիֆաթի կառավարող է դարձել Հարուն ալ Ռաշիդը:
1321– վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։
1522 – ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի, Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:
1638 – վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:
1752 - Բրիտանական Կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։
1760 – ծնվել է ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան Լուիջի Քերուբինին:
1812 – Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել:
1829 – Ադրիանապոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։
1851- վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը:
1864 - ծնվել է բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ լորդ Ռոբերտ Սեսիլը:
1867 – լույս է տեսել Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
1911- մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:
1917 –Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն:
1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է բալետի ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը:
1937 – վախճանվել է չեխ սոցիոլոգ և փիլիսոփա, հասարակական և պետական գործիչ Թոմաշ Մասարիկը:
1939 – ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած VS-300 ուղղաթիռը:
1984 – վախճանվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:
1994 – տեղի է ունեցել «Լեոն» ֆիլմի պրեմիերան։
1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին անդամակցել են ՄԱԿ-ին:
2003 - անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:
2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձինք։
2010 – Ֆրանսիայի Սենատը հաստատել է օրենք, համաձայն որի՝ կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա և նիկաբ կրել:
2011 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում