ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Երևանում ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալազիա՝ Մալազիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1822– ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան)։
1931– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։
1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։
1944 – ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
1945 - ծնվել է ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։
1976 – Երևանում ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորի՝ հանելով նրանց ջրից։
1980 - վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։
2005 - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով:
2008 - Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
2010- ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին:
2014 - Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի:
2019 - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։
2021 - Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը:
ԱՇԽԱՐՀ
1386 – ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։
1492 – Կոլումբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։
1736 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարինգեյթը, որը առաջինն է սնդիկը օգտագործել ջերմաչափերում և ստեղծել իր անունը կրող սանդղակը։
1745 - ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։
1773 – Նոր Շոտլանդիա է (Կանադա) է ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։
1810 – Մեքսիկան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։
1821 – Ռուսական Կայսրությունը հաստատել է Ալ յասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։
1857 – բոստոնցի Ջեյն Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ ամանորյա երգը առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում։
1858 – ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։
1859 – անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգտոնը Աֆրիկայում հայտնաբերել է Նյասա լիճը։
1885 – ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։
1889 – Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան համաժողովը։
1908 – ստեղծվել է «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։ 1916 – կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։
1956 –ծնվել է ամերիկացի աճպարար և իլ յուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը։
1963 - կազմավորվել է Մալազիա պետությունը։
1965 -ԽՍՀՄ Քրեական օրենսգրքում մտցվել են հավելվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։
1973 - վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆրանկոն։
1977 – վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։
1978– Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15 հազար մարդ։
1987 – ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալ յան արձանագրությունը։
1993 – վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար։
1999 – Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19 և վնասվածքներ է ստացել 200 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում