Արտակ Թովմասյանի որդին իր հարսանիքի օրը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր» պանթեոնում
ОбществоԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Դվին»-ում կրկին հարսանիք է. այս անգամ ամուսնանում է համալիրի սեփականատիրոջ, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի որդին:
Նշենք, որ, ինչպես հայտնում են աղբյուրները, հարսանիքը նախատեսված է եղել դեռևս 2020-2022 թթ., սակայն, ելնելով ՀՀ-ում ստեղծված պատերազմական իրավիճակից, Թովմասյանների ընտանիքն ստիպված է եղել 3 անգամ վերջին պահին հետաձգել սպասվող հարսանիքը:
Զույգը հարսանիքն սկսել է նախ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելությամբ՝ զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, որին արդեն հաջորդել են ավանդական արարողությունները:
Այս անգամ Թովմասյանների ընտանիքը տարբերվել է աչքի չընկնող մոտեցմամբ և նախապատվությունը տվել է պարզությանը: