«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար․ Տիգրան Աբրահամյան
Блог«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նայում ես հետ ու տեսնում, թե որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ:
Ճիշտ է` հիմնական բեռը զուգահեռ Բերձորով է մուտք գործել Արցախ, սակայն մեկ է` նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմերը, յուրաքանչյուրն իր մասով, պարտականությունները չի իրականացրել:
Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման օրակարգը փաշինյանական ռեժիմը բերեց հասցրեց ֆիզիկական գոյության խնդրի:
«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար, դեռ չեմ խոսում Արցախի ու Հայաստանի ՄԻԱԿ` կյանքի ճանապարհի մասին:
Հայաստանյան իշխանությունների փախուստի և միջազգային դերակատարների լռության պայմաններում, արցախցին մեն-մենակ կանգնած է անդունդին եզրին, որի պայմաններում ցանկացած սխալ կամ անզգույշ քայլ բերելու է ողբերգության»: