ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը, իրականացվել է առաջին էֆթանազիան․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։
1920- սկսվել է Հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։
–ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։
1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։
1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։
1991- Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայն հանրաքվեի արդյունքների, ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։
2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:
2005-Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված «Հայերը Օսմանյան Կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:
2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։
2020 - Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի դարպասների մոտ և խնդրել են պատգամավորներին՝ սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը, պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։
ԱՇԽԱՐՀ
480 մ.թ.ա.- ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդեսը։
63 մ.թ.ա.- ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։
38 - Հռոմում աստվածների շարքն է դասվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։
1122 - կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի, Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։
1215 – ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։
1561 - Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։
1595 - իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ գաղութներ ստեղծելով՝ հավատի բերել նրանց:
1666 - վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը՝ ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։
1723 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի, Ռուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլ յանը, Մազանդարանը և Աստրաբադը։
1784 - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի, բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։
1819 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։
1835 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։
1846 – Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն, առաջնորդվելով Լևելիեի ցուցումներով, հայտնաբերել է Նեպտուն մոլորակը:
1848 - ամերիկացի Ջոն Կուրտիսն իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։
1861 - ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար և «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։
1866 – ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլ յուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։
1870 – վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։
1889 – հիմնադրվել է «Նինթենդո» ընկերությունը:
1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։
1922 - Իոսիֆ Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի, ՌԽՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։
1932 - հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի, առաջացած պետությունը անվանվել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն։
1939 – ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆթանազիա:
1943 – ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։
1970 – ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:
1973 – վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:
1997 – պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը:
1999 - հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։
2002 - Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։
2008 - հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում