Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը։
Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող 6 ՊՈԱԿների պահպանություն իրականացնող աշխատողներին կփոխարինեն շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատողները։ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ծառայողներին 16 տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով:
ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը ծառայության ստեղծմամբ պետական բյուջեով չի նախատեսվի: Բնության հատուկ պահպանվող տարածքների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից ստանում են նաև ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազար դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում