ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ճշմարտությունն իմանալու համաշխարհային օր, Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր, Չեխիա՝ Չեխական պետականության օր, Ռուսաստան և Ղազախստան՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օր, Թայվան՝ Ուսուցչի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1874– Վաղարշապատում բացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:
1928– ծնվել է ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
1947 – վախճանվել է գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը՝ գուսան Ջիվանու որդին:
2006- Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ ճանաչված երգահան Միշել Լեգրանի ընկերակցությամբ:
2008-Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:
2012- ձերբակալվել է Հայաստանի սոցապ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. նա «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել բանտից 2017 թվականի նույն օրը:
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և պահեստազորայինների զորակոչ: Ղարաբաղյան ճակատի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակին հաջողվել է Թալիշի մոտ գրավել մի քանի բարձունք, հարավային հատվածում զանգվածային հարձակում է սկսվել Արաքս գետի հունի հատվածում:
ԱՇԽԱՐՀ
Մ.թ.ա. 551– ծնվել է չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը:
Մ.թ.ա. 480 – Էգեյան ծովում տեղի է ունեցել Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև:
Մ.թ.ա. 48 –հռոմեացի Պոմպեոս զորավարը սպանվել է Եգիպտոսում:
935 –սպանվել է չեխ կոմս, կաթոլիկների և ուղղափառների կողմից սուրբ ընդունվող Սուրբ Վացլավը:
1066 –նորմանները հերցոգ Վիլհելմի ղեկավարությամբ ափհանվել են Անգլիայում:
1618 –Բրյուսելում բացվել է աշխարհում առաջին գրավատունը՝ լոմբարդը:
1760 – Յոթնամյա պատերազմի ընթացքում ռուսները և ավստրիացիները գրավել են Բեռլինը:
1773 - Ռուսաստանի Յաիցկի քաղաքից Յաիկ գետի հոսքով 85 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուդարինյան ֆորպոստից սկսվել է 1773-1775 թվականների Գյուղացիական ապստամբությունը Եմել յան Պուգաչովի ղեկավարությամբ:
1793 –Կանադայում հայտարարվել է, որ այդ օրվանից հետո ծնված ստրուկների երեխաները 25 տարեկան դառնալուց հետո կլինեն ազատ քաղաքացիներ:
1803 –ծնվել է ֆրանսիացի հնէապատմաբան, գրող Պրոսպեր Մերիմենը:
1841 – ծնվել է ֆրանսացի լրագրող, ֆիզիկոս Ժորժ Կլեմանսոնը:
1895– վախճանվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Լուի Պաստյորը:
1914 – վախճանվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:
1924 –ծնվել է իտալաֆրանսիացի դերասան, ռեժիսոր Մարչելլո Մաստրոյանին:
1934– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիժիտ Բարդոն:
1939– ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր է կնքվել:
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բելգրադյան հարձակողական օպերացիան, որի արդյունքում ամբողջականորեն ջախջախվել է գերմանական բանակների «Սերբիա» միավորումը, և ազատագրվել է Հարավսլավիան:
1950 – Ինդոնեզիան անդամակցել է ՄԱԿին:
1953 – վախճանվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:
1953 –Նիկիտա Խրուշչովը դարձել է ԽՄԿԿ առաջին քարտուղար:
1960 – Մալին և Սենեգալը անդամակցել են ՄԱԿ-ին:
1961 –Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում հայտարարվել է, որ Սիրիան դուրս է գալիս Միացյալ Արաբական Հանրապետության կազմից և հայտարարում է իրեն առանձին պետություն՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն:
1987 – ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի Հիլարի Դաֆֆը:
1970 - Կահիրեում սրտի կաթվածից վախճանվել է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը:
1994 – Բալթիկ ծովում խորտակվել է «Էստոնիա» նավը, ինչի հետևանքով զոհվել է 852 մարդ:
2001 –բրազիլացի 46-ամյա օդաչու Ժերարդ Մոսը, վայրէջք կատարելով Ռիո-դե Ժանեյրոյում, ավարտել է աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը մոտորային «Ximango» պլաներով: Թռիչքը տևել է 100 օր:
2003– Իտալիայում տեղի է ունեցել խոշոր էներգավթար, ինչի արդյունքում հոսանքազրկվել է մոտ 57 միլիոն մարդ:
2010 –Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնազրկել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:
2019-վախճանվել է ռուս խորհրդային հանրահայտ ռեժիսոր Մարկ Զախարովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում