«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ
ОбществоԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվելուց առաջ The Guardian պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում սանձազերծված պատերազմին․
«Այսպիսին է կյանքը։ Եթե պատրաստ եք մեռնել ձեր երկրի համար, ապա դա լավ է: Մեռնելը վատ բան է, բայց դուք պետք է պատրաստ լինեք դրան, եթե ինչ-որ կարևոր բան եք անում․․․Պատմության ավարտը կարող է շատ վատ լինել», - ասել է Վարդանյանը՝ նշելով, որ տեղյակ է եղել, որ ադրբեջանցիների թիրախն է դարձել, երբ անցյալ շաբաթ սկսվեց պատերազմը:
Ավելի վաղ, ինչպես հիշեցնում է պարբերականը, նա մեղադրել էր Ադրբեջանի նախագահին՝ Արցախում էթնիկ զտումներ սանձազերծելու մեջ և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: