Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, սեպտեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության ծառայողները հանրության և լրագրողների աչքի առաջ ծեծի ենթարկելով ձերբակալեցին: Ընդ որում, ոստիկաններն այնպիսի անմարդկային վայրագություն էին դրսևորել, որ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով:
Իսկ բերման ենթարկելու պատճառն ինքնաբուխ խաղաղ հավաքին մասնակցելն էր: Այն, որ ակցիա իրականացնողների շարքից Լևոն Քոչարյանին ամեն գնով հեռացնելը հատուկ հրահանգ էր, որևէ մեկը կասկած չուներ: Սակայն, ինչպես տեղեկացրեցին «Փաստ» թերթի աղբյուրները, պարզվում է՝ բոլորը չէ, որ սիրում են գլուխները կախ ապօրինի հրահանգ կատարել: Մեր ունեցած տեղեկություններով, Լևոն Քոչարյանի գործով կալանքի միջնորդություն ներկայացնելու օրը փոխվել է քննչական խմբի ղեկավարը, որն ուներ օբյեկտիվ քննիչի հեղինակություն, այնուհետև չներելով կալանք չներկայացնելու որոշումը՝ ազատել են աշխատանքից։
Ավելին, մեր տեղեկություններով, նույն օրը, երբ Լևոն Քոչարյանը գտնվել է հիվանդանոցում, շուրջ 10 ոստիկան մտել է հիվանդանոց՝ տեղեկացնելով, որ կա հրահանգ՝ անկախ առողջական վիճակից, տանելու դատարան, և, չնայած բժիշկների առարկությանը, Լևոն Քոչարյանը որոշել է, որ մասնակցելու է դատական նիստին։ Կալանավորման օպերացիայի մեջ մեծ մասնակցություն ունի նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օրվա իշխանությունների սիրելի դատավոր-նախագահ Մնացական Մարտիրոսյանը, որի վերաբերյալ առանձին կներկայացվեն մանրամասներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում