Պարզվել է ՀԱՄԱՍ-ի բեռնատարում պառկած աղջկա ինքնությունը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարզվել է, որ ՀԱՄԱՍ-ի բեռնատարում պառկած աղջիկը Գերմանիայի քաղաքացի է, ով Իսրայել է եկել երաժշտական փառատոնին մասնակցելու համար, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սոցցանցերում տարածված տեսանյութում գրոհայինների բեռնատարում պառկած է Գերմանիայի և Իսրայելի քաղաքացի Շանի Լուկը։ Նրա զարմիկը The Washington Post-ին ասել է, որ աղջիկը Նովայի փառատոնին է եղել, որը տեղի է ունեցել Իսրայելի Ռեյմի մոտակայքում։ Եղբայրը բացատրել է, որ հարազատները ճանաչել են նրան դաջվածքների միջոցով։
Ներկա պահին Գերմանիայի և Իսրայելի իշխանությունները ոչինչ չգիտեն աղջկա վիճակի և գտնվելու վայրի մասին։