ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցվել է ձայնի արագությունը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ստանդարտների համաշխարհային օր, Բելառուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1794 – Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»:
1902 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։
1903- հնչակյանները անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։
1920- Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
1922 –ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։
1930 –ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։
1944 –ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։
1957 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։
1967– վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը:
1990- «Աերոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռը իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։
1993-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 874 բանաձևը, ըստ որի, կոչ է արվել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։
2005- Ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու:
2006– Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին:
2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը:
2015-լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։
2016-վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի հետևանքով եղել է 5 զոհ, 27 վիրավոր։
2019-կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար:
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա:
2021- երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևել յան սահմանագոտու հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
2022- Երևան է ժամանել ԵՄ դիտորդների նախնական խումբը։
ԱՇԽԱՐՀ
1529 -ավարտվել է թուրքերի կողմից Վիեննայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։
1542 –ծնվել է մոնղոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։
1585 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։
1768 -Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։
1784 –ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։
1824 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։
1843 -Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրեմիերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգը»։
1851– ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը:
1884- Ջորջ Իստմանը արտոնագրել է ֆոտոժապավենը։
1890 –ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։
1892 -Արթուր Կոնան Դոյլը առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։
1897 -Կլեմենտ Ադերի շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանը իրականացրել է 300 մետրանոց թռիչք։
1905– ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:
1926– Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին:
1946 -որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։
1947 -ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերը առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։
1960– վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն:
1962 -ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։
1964 – Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդ։
1970 - օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար Հաագայում ընդունվել է միջազգային օրենք։
1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։
1990– վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը:
2012 -կայացել է Ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշուտային թռիչքը 39 կիլոմետր բարձրությունից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում