Արեգակնային էներգիայով և ջրածնով սնվող դիրիժաբլը կկարողանա 20 օր առանց կանգ առնելու թռչել
ЭкономикаEcosphere.press-ը գրում է, որ Euro Airship-ը, համագործակցելով ավելի քան հարյուր ինժեներների հետ, մշակում է Solar Airship One-ը, կետի տեսքով նորարարական դիրիժաբլը, որը նախատեսված է արևային էներգիայի և ջրածնի օգտագործմամբ ամբողջ աշխարհով մեկ անդադար թռիչքների համար: Այդ սարքը կօգտագործի բացառապես արևային էներգիա և ջրածին՝ ապահովելով օդում 20 օր շարունակական մնալը։
Solar Airship One-ը, որի թռիչքը նախատեսվում է 2026 թվականին, կունենա 151 մետր երկարություն և կոշտ դիրիժաբլի կառուցվածք: Նրա մակերեսը ծածկվելու է 4800 մ2 ընդհանուր մակերեսով արևային մարտկոցներով՝ օրվա ընթացքում օգտագործվող արևային էներգիան առավելագույնի հասցնելու համար։ Ավելորդ էլեկտրաէներգիան կպահվի վառելիքի բջիջներում, որտեղ օգտագործելով ջրի էլեկտրոլիզը ջրածին կարտադրվի, որպես գիշերային ժամերի օգտագործվելիք վառելիք:
Դիրիժաբլը հագեցած կլինի նաև գազի 15 խցիկներով՝ մանևրելու և փոփոխվող եղանակային պայմաններին հարմարվելու համար: Կարևոր է նշել, որ Solar Airship One-ի թռիչքը չի հիմնվի հանածո վառելիքի վրա, ինչը նշանակում է, որ այն կթռչի առանց ածխածնի արտանետումների և առանց աղմուկի: Այն նաև նախագծված է ամբողջովին ինքնավար լինելու համար, որպեսզի նվազագույնի հասցվի վերգետնյա ենթակառուցվածքների կարիքը:
Սպասվում է, որ Solar Airship One-ը առանց կանգառ կշրջի աշխարհն Արևմուտքից արևելք թռչելով հասարակածի մոտ ավելի քան 40 երկրներում, այդ թվում Հնդկաստանով, Չինաստանով, Միացյալ Նահանգներով և Ֆրանսիայով: Դա ավելի քան 40000 կմ է 6000 մետր բարձրության վրա:
Այս նախագիծը բացում է էկոլոգիապես մաքուր նոր դարաշրջան ավիացիայում հիմնված էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման վրա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am