ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Սև երկուշաբթին, ներքին այրման շարժիչների առաջին գործարանը, «պի» հաստատունի հաշվարկը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր, Ալբանիա՝ Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1870 –ծնվել է մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):
1963– վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:
1992- Հայաստանում ավարտվել է Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:
1994- վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:
2001- Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:
2008- Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ:
2011- վախճանվել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կառլեն Անանյանը:
2013- Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:
2018-Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում 600 աշխատող դարձել է գործազուրկ:
2021-ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը, որը Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկն է, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած կարթագենյան զորքը:
439 - վանդալները զավթել են Կարթագենը:
1453– Բորդոյում անգլիացիների կապիտուլ յացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:
1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին, ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:
1553- վախճանվել է իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:
1745– վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, որը հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:
1812 - Նապոլեոն Բոնապարտը լ քել է Մոսկվան:
1860 - Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:
1862 - ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի Օգյուստ Լյումիերը:
1867 - Ֆրանսիայում Թելեշովին արտոնագիր է տրվել պուլսացող շարժիչով ինքնաթիռի համար, որը հանդիսանում է աշխարհում ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը:
1892– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալ յոխինը:
1901– բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆել յան աշտարակի շուրջը:
1909– վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմրոզոն:
1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավել է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:
1937- վախճանվել է նորզելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս սըր Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է միջուկային ֆիզիկայի «հայրը»։
1943 - ամերիկացի ուսանող-մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլ յոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:
1943-վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:
1960 - ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտուր անելու վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:
1987 - Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսը իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որն անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել սև երկուշաբթի անունով:
2011 - Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10 տրիլիոն թվով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում