Ավելի քան 186 մլն դրամ՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ խնդիրներ տարիներ շարունակ լուծվել են անհատների, մասնավոր սեկտորի միջոցներով: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր շատ հայրենակիցներ, այդ թվում՝ արտերկրում բնակվող ու աշխատող, մեծածավալ ծրագրեր են իրականացրել տարբեր ոլորտներում: Այս օրերին էլ նրանք բռնի տեղահանված արցախցիների կողքին են: Նրանցից շատերն այդ մասին չեն էլ բարձրաձայնել, ինչը գուցե հասկանալի է:
Սակայն, ցավոք, մեր հանրության մեջ քիչ չեն նրանք, որոնք այդ չիրազեկման պարագայում հաճախ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցնում մարդկանց հասցեին, որոնք իրականում ահռելի գումարներ են ներդնում մեր երկրում՝ թե՛ բարեգործական, թե՛ բիզնես, թե՛ այլ նպատակներով: Մենք փորձելու ենք պարբերաբար ներկայացնել մարդկանց կամ կառույցների, որոնք շոշափելի ծրագրեր են իրականացրել: Մեր տեղեկություններով, բավական խոշոր ծրագրեր է իրականացնում նաև ռուսաստանաբնակ ևս մեկ գործարար՝ «Ավիլոն» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը:
Ի թիվս բազմաբնույթ այլ ներդրումների, անձնապես Ավագումյանի ու նրա հետ ասոցացվող կազմակերպությունների կողմից մասնավորաբար 44-օրյա պատերազմից հետո միայն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին փոխանցվել է ավելի քան 186 մլն դրամ: Դրան զուգահեռ, մեր տեղեկություններով, այս օրերին աջակցություն է ցուցաբերվում նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում