«Արարատ»-ը հատուկ մարզահագուստով կմասնակցի առաջիկա հանդիպմանը
Спорт«Արարատ-73»-ի Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները:
Հոկտեմբերի 24-ին, 18։00-ին կայանալիք «Արարատ»-«Վան» խաղում ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան այս մարզաշապիկներով:
Սահմանափակ քանակությամբ թողարկված այս մարզաշապիկներն առաջիկայում կլինեն նաև վաճառքում: