XSun ընկերությունը մշակում է արևային էներգիայով աշխատող դրոն
ОбществоKiosksoft.ru-ն գրում է, որ Ֆրանսիական XSun ընկերությունը մշակում և արտադրում է էներգիայի անկախ աղբյուրով անօդաչու թռչող սարք։
Բենջամին Դեյվիդը, ունենալով Airbus Defense & Space-ում աշխատանքի տասնամյա փորձ, ստեղծել է XSun-ը հիմնվելով բավականին պարզ գաղափարի վրա, որն է հարմարեցնել տիեզերական տեխնոլոգիան ավելի ցածր բարձրություններում օգտագործելու համար: Այդ մոտեցումը հանգեցրել է SolarXOne-ի ստեղծմանը, որը էլեկտրական, ինքնավար, արևային էներգիայով աշխատող տանդեմային թևավոր անօդաչու թռչող սարք է: SolarXOne-ը ունի ճպուռի դիզայն, գերազանց աերոդինամիկ բնութագրեր և արևային մարտկոցների մեծ մակերես, ինչը թույլ է տալիս հնարավորինս շատ արևային էներգիա հավաքել, ինչը նաև 3 անգամ ավելացնում է կուտակիչ մարտկոցի ծառայության ժամկետը:
Արբանյակի նման SolarXOne-ը հագեցած է տարբեր տեխնոլոգիաներով։ Այն մասամբ ինքնաթիռ է, մասամբ դրոն: Այդ անօդաչու թռչող սարքը, որը կշռում է 25 կգ, ունի 4,50 մետր թևերի բացվածք նորարարական է մի քանի պատճառներով.
-Հեշտ է օգտագործման համար, այն նույնքան հեշտ է մեկնարկում, որքան անօդաչու թռչող սարքը, բայց ունի օդանավի արդյունավետություն:
-Արագ է տեղակայվում: Այն պատրաստ է լինում թռչելու 30 րոպեում:
— Հեռու է թռչում: Այն ունակ է 12 ժամ առանց կանգառի թռչել:
— Հանգիստ է թռչում: Քանի որ անօդաչու թռչող սարքը ամբողջովին էլեկտրական է, այն թռչում է գրեթե անաղմուկ:
-Գերազանց է կառավարվում: Դա պայմանավորված է աերոդինամիկ կոնֆիգուրացիայով, որը իրականացվել է զուգորդված տեխնիկական լուծումներով:
— Հուսալի է: Ունի պահեստային համակարգերը, որոնք ապահովում են սարքի հուսալիության բարձր աստիճան:
— էժան է սպասարկման առումով: Ամբողջովին էլեկտրական ագրեգատները պահանջում են նվազագույն սպասարկում:
— Ունի գիշեր-ցերեկ թռչելու ունակություն: Արևային էներգիայով լիցքավորված մարտկոցների շնորհիվ ունակ է թռչել նաև գիշերը:
Բեռնափոխադրման հզորությունը բարձր է: Սարքը կարող է տեղափոխել մինչև 5 կգ օգտակար բեռ:
-Համակարգը համապատասխանում է ավիացիոն ստանդարտներին: Դա նշանակում է, որ անօդաչու թռչող սարքը կարող է հավաստագրվել ամենաբարձր մակարդակով և հեշտությամբ հաստատել ամբողջ աշխարհով թռչելու համար:
— Ունի օգտագործման լայն միջակայք: Օրական 600 կմ հեռահարությամբ թռչող սարքը շատերին է հետաքրքրում:
— Ունի լուսատեսանկարահանման հզոր համակարգ: Այն ունակ է իրականացնել ցամաքի կամ ծովի խոշոր տարածքների քարտեզագրում և տեղագրում, լայնածավալ գծային ենթակառուցվածքների (խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ, գետեր և այլն) շատ բարձր լուծաչափով լուսանկարում, ճշգրիտ լուսանկարչություն գյուղատնտեսության համար, օրինակ անտառային քարտեզագրման համատեքստում, դիտարկման և տեսչական առաքելությունների իրականացում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am