Իսրայելը հարվածել է փախստականների համար ապաստարան ծառայող ՄԱԿ դպրոցին
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հյուսիսում գտնվող Պաղեստինի փախստականներին տրամադրված ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալության դպրոցի շենքը խոցվել է իսրայելական օդուժի հրթիռով։ Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը։
Նրա խոսքով՝ ալ-Սաֆթավիի շրջանում գտնվող դպրոցը մի քանի հազար տեղահանվածների համար ապաստան է ծառայել։ Գործակալությունը հայտնում է, որ հարվածի արդյունքում՝ շենքի ներսում տասնյակ մարդիկ են զոհվել։
Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել էր, որ ավելի քան 20 մարդ է զոհվել, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի դպրոցական շենքը, որտեղ հարյուրավոր պաղեստինցիներ են տեղավորվել, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները այդ գոտում իսրայելական ռազմական գործողության պատճառով: Տասնյակ մարդիկ վիրավորվել են։
ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ ներկայումս 690 000 ներքին տեղահանված մարդիկ պատսպարված են Գազայի հատվածի 149 վայրերում: Մոտ 160 000 մարդ գտնվում է անկլավի հյուսիսում գտնվող 57 ապաստարաններում, և UNRWA-ն այլևս չի կարող նրանց ծառայություններ մատուցել մարտերի պատճառով: