ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր, Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր, Բելառուս՝ Հոկտեմբերյան հեղափոխության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1676 – ծնվել է հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:
1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:
1865– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը:
1879– ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:
1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:
1919- Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է Զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղին, սակայն դիմադրության հանդիպելով՝ ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:
1920-Հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը, գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլ յացիա:
1922 - Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:
1965- վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տայանը:
1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:
1995-վախճանվել է հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվել յան):
2003- անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկը»:
2005-վախճանվել է հայազգի ռուսաստանցի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:
2006 –վախճանվել է ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը:
2008- Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռաուլ Մարկեսին և կարողացել ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:
2009- երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունը ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը:
2011- առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:
2011-վախճանվել է հայազգի ռուսաստանցի կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
2014-Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը. դա կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։
2017-ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ամերիկայի 48-րդ նահանգը։
2018- Գորիսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, 17-ը վիրավորվել է։
ԱՇԽԱՐՀ
630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանտին Բ-ն:
1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլի 2-րդը:
1728 –ծնվել է անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:
1818 –ծնվել է գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:
1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:
1879 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման առաջնորդ Լև Տրոցկին:
1888 - ծնվել է ուկրաինացի անարխիստկոմունիստ Նեստոր Մախնոն:
1891 - ամերիկացի Ուիտկոմբ Լեո Ջադսոնը արտոնագրել է կայծակաճարմանդը:
1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:
1910- վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:
1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուն:
1917– Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել բոլ շևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա: Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը:
1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը:
1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա» սանիտարական շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:
2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:
2007 –ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ: 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):
2010–Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:
2012-Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել, իսկ 22-ը՝ անհետ կորել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում