Հարց տալուց զատ Երվանդ Զորյանը գիտի պատասխանը՝ որևէ շարժում, որևէ քայլ ինքնանպատակ ու անհետևանք չէ
ОбществоԿենցաղում մենք սեղմում ենք բազմաթիվ կոճակներ առանց երկար մտածելու այդ մեկ շարժման կամ գործողության հարուցած գործընթացների մասին: Երվանդ Զորյանն իր կյանքի և գործունեության հիմքում դրել է հենց այդ հարցը՝ ինչ է լինում մեր պարզունակ գործողությունից հետո՝ սեղմել մեկ կոճակ՝ էլեկտրաէներգիայի վարդակի սեղմակը, համակարգչի ստեղնաշարի վրա մեկ սեղմակ, մեր հեռախոսների վրա մեկ ստեղն: Հարց տալուց զատ Երվանդ Զորյանը գիտի պատասխանը՝ որևէ շարժում, որևէ քայլ ինքնանպատակ ու անհետևանք չէ:
Ցանկացած սեղմակ սկիզբ է դնում ինչ-որ մի գործընթացի, որը կարող է փոխել ոչ միայն մեր, այլև մոլորակի կյանքը, որովհետև մեր գործողություններն ունեն պատճառ և հետևանք և ավելին՝ սկսում են գործընթացներ, որոնք հաճախ մենք այլևս չենք կառավարում: «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը գտել է այն կոճակը և առավել կարևոր այդ նույն կոճակը սեղմելու ճիշտ ժամանակը, որպեսզի մեր առօրյան, մեր կենցաղը, մեր կյանքին համահունչ բազմապիսի պարզունակ խնդիրները դադարեն խնդիր լինլուց:
Երվանդ Զորյանը «Գիտության և գործարարության օրեր 2022-ի» առանձնահատուկ հյուր-բանախոսներից էր, ով ներկայացնում էր կյանքը թվային աշխարհում:
«Գիտության և գործարարությանն օրեր 2023» համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին Երևանում, ինչը հրաշալի հնարավորություն է մասնագիտական և լայն հասարակության համար աղերսվել փորձառնական գիտության ամենաթարմ գաղափարների, նորանոր տեխնոլոգիական լուծումների ու հայտնագործությունների հետ:
Մանրամասների համար՝ այստեղ: