Ալիևը Հայաստանից գանգատվել է Ռայիսիին
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Տաշքենդում հանդիպել էին Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ Ալիևն ու Ռայիսին քննարկել են Իրանի տարածքով անցնող ավոտոմոբիլային և գնացքի երթուղիների կառուցումը, որոնք կմիացնեն Ադրբեջանն ու Նախիջևանը։
Ալիևը հանդիպմանը հայտարարել է. «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան ճանապարհ ապահովել։ Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղու շուրջ։
Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Այսինքն, արդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներին, մեր հարևաններին և գործընկերներին»։