ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Պաշտոնանկությունների «շքերթ», զինադադարի համաձայնագիր, ճանապարհային քարտեզ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։
1908-ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։
1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար. այն շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը։
1967 –վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։
1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀ-ն միացնել իրեն։
2003-դատարանը անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալ յանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը), իսկ սպանությունը կատարելու մեջ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը. երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:
2005– վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։
2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը:
2020- արտաքին գործերի փոխնախարար Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար՝ փոխարինելով պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։ Պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։
-Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված 15 կետից բաղկացած կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որի վերաբերյալ խոստացել է հաշվետվություն ներկայացնել կես տարի անց։
ԱՇԽԱՐՀ
1307 – ըստ լեգենդի, շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելն իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։
1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։
1477 – Վիլ յամ Կեկսոնը Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որն ունեցել է ամսաթիվ։
1624 – վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։
1626 – ավարտվել է Հռոմի սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը. այն օծել է Հռոմի պապ Ուրբան 8-րդը։
1775 – հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։
1786 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։
1812 – Ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնիի ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է Ֆրանսիայի արերգարդմարշալ Նեյի բանակը։
1828 –ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։
1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։
1901 –ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլափը։
1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի, Կորեան կորցրել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։
1916 – ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ՝ Սոմմի ճակատամարտը։
1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։
1920 – ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։
1927 – ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը։
1945 - իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։
1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։
2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում