Փրկված 2 կյանք «Շենգավիթ» ԲԿ-ում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
29-ամյա պացիենտ Աստղիկ Արևշատյանի մոտ հղիության 14-15 շաբաթականում ախտորոշվել է ձվարանի կիստա, որոշվել է կատարել դինամիկ հսկողություն` չափերի փոփոխություն չլինելու դեպքում հղիության ընթացքում խուսափելու համար վիրահատությունից: Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։
«Սակայն հղիության 19-20 շաբաթականում կինը գանգատվել է սուր ցավերից, շտապ կարգով կատարվել է ՈւՁՀ, կիստան արդեն չափսերով բավականին մեծացած և ոլորված է եղել: Շտապ կատարվել է վիրահատություն: Հաշվի առնելով հղիի ծանր վիճակը` առաջնային է համարվել կնոջ կյանքը փրկելը, բայց «Շենգավիթ» ԲԿ Մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սիրունյանի մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շնորհիվ` կատարվել է կիստայի հեռացում և պահպանվել է հղիությունը, արդյունքում փրկելով և կնոջ, և պտղի կյանքը:
Այս պահին կինը գտնվում է հղիության 28-30 շաբաթում` մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանի հոգատար հսկողության ներքո: Պտղի մոտ ոչ մի խնդիր չկա, առողջացած ապագա մայրիկն իրեն հրաշալի է զգում և սպասում է որդու ծննդին:
Հ․Գ․ Լուսանկարները հրապարակված են մասնագիտական նկատառումներից ելնելով`պահպանելով բժշկական էթիկան և բուժառուի թույլատվությունը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ ենք տալիս չնայել: