Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար
ОбществоՀոգատարությամբ և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ՝ Ucom-ը նոր առաջարկ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին: Մինչև դեկտեմբերի 31-ը տան ամենաարագ ինտերնետի Unity 9000 մարզային սակագնային պլանին միացած բաժանորդները կարող են 3 ամիս անվճար օգտվել ծառայությունից, իսկ բաժանորդագրությունը շարունակելու դեպքում 9000 դրամի փոխարեն կվճարեն 8000 դրամ: Unity-ն Ucom-ի լավագույն առաջարկներից է, որը միաժամանակ ապահովում է շարժական հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ, 210+ TV ալիք և լավագույն սարքերը` հարմարավետ առօրյայի ու մշտապես կապի մեջ լինելու համար:
«Որպես կապի ազգային օպերատոր մեր հանձնառությունն է լավագույն ծառայություններն ու հնարավորությունները հասանելի դարձնել բոլորին: Առանձնահատուկ ուշադրությամբ է մշակվել Unity մարզային փաթեթի առաջարկն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար` ապահովելու նրանց կապը հարազատների հետ, թեթևացնելու ու պարզեցնելու նրանց կենսագործունեությունն այս խրթին ժամանակներում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ Արցախցի մեր հայրենակիցների համար Ucom-ն ունի մեկ այլ առաջարկ ևս: uHome-ի 6500 փաթեթին բաժանորդագրվելու դեպքում սպառողները կստանան 50%-ի զեղչ հաջորդող 3 ամիսների համար:
Մեր հայրենակիցները կարող են զանգահարել 444 կամ 011 444 444 հեռախոսահամարով կամ մոտենալ Ucom-ի սպասարկման կենտրոններից որևիցե մեկը հավելյալ տեղեկատվության և առաջարկներից ամենահարմարն ընտրելու համար, քանի որ այս առաջարկներից միաժամանակ օգտվել հնարավոր չէ:
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ press.official@ucom.am