Իսրայելի բանակը վերսկսել է ռшզմական գործողությունները Գшզայում
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մինչև առավոտյան ժամը 7-ը Իսրայելին չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է այսօր ազատ արձակվեն: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերսկսել է խմբավորման դեմ հարձակումները, գրում է timesofisrael.com-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ իր կործանիչները ավիահարվածների շարք են իրականացնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախների ուղղությամբ:
Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը «խախտել է պայմանավորվածությունը, չի կատարել բոլոր պատանդ կանանց ազատ արձակելու իր պարտավորությունը և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա»:
«Մարտերի վերսկսման պայմաններում մենք շեշտում ենք, որ Իսրայելի կառավարությունը հանձնառու է հասնելու պատերազմի նպատակներին՝ ազատ արձակել մեր պատանդներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը և երաշխավորել, որ Գազան երբեք այլևս չի կարող սպառնալ Իսրայելի ժողովրդին»,- ասվում է հայտարարությունում: