Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10:43-ի սահմանում:
Թուրքիայի Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ, իսկ օջախը՝ 5 կմ խորության վրա։