Շուտով հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (այսուհետ՝ Որոշում), որն ուժի մեջ կմտնի 01.02.2024 թվականին։
Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։
Ըստ այդմ, համարանիշերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից։
Որոշմամբ սահմանված չափորոշիչներով համարանիշերի աճուրդով հատկացման մեկնարկային արժեքները և աճուրդի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից սահմանվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան ձեռք բերել Որոշմամբ սահմանված չափորոշիչին համապատասխան ցանկացած համարանիշ։
Տրանսպորտային միջոցների առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը առաջիկայում կդրվեն աճուրդի: