ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ավերիչ երկրաշարժ Չինաստանում, արյունոտ ճակատամարտ Նկոմե գետի մոտ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1772 –ծնվել է հայագետ Հակոբ ՇահենՋրպետյանը։
1863 –ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։
1915- թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրված՝ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործարկման ծրագիրը։
1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։
1966–վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:
2002-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:
2005- Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել:
2008-շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար՝ դա որակելով «Մեծ աղետ»:
2010-«Ա1+» հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա՝ մրցույթում պարտվելով «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:
2013- Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։
2016- հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլին» պատկանող բանկոմատների վրա:
2019-վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։
2019- Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։
2020- հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել է գերության մեջ:
ԱՇԽԱՐՀ
1598 -վախճանվել է նավատորմի կորեացի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։
1631 -Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվ հրաբխի ուժեղ ժայթքում։
1641 - Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։
1770 -ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։
1773 -տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որը արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները, որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան, հագել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղերը։
1775– ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը:
1809 -վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։
1838 -տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։
1866– ծնվել է աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան Վասիլի Կանդինսկին:
1899– հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։
1915 –ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։
1920 -Չինաստանի Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են՝ զրկվելով տնից։
1940 - վախճանվել է հոլանդացի մարդագետ Էժեն Դյուբուան, որն առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։
1946 - «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։
1947 -Ուիլ յամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլ յար տրանզիստոր։
1965– վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածքների և պիեսների հեղինակ Վիլ յամ Սոմերսեթ Մոեմը:
1971– ծնվել է գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:
1991– Ղազախստանն անկախացել է ԽՍՀՄ-ից:
1991- ՄԱԿ-ը չեղարկել է իր՝ 1975 թվականին ընդունված որոշումը առ այն, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։
1997– «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում