Բնապահպանական տեխնոլոգիա լեռնադահուկային հանգստավայրում
ЭкономикаEco-tourism.expert-ը գրում է, որ Բուլղարիայի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրում ներդրվում են էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ։
Մեկ տարի առաջ Բանսկոյի լեռնադահուկային հանգստավայրի ադմինիստրացիան քաղաքապետարանի շենքի տանիքին էներգաարդյունավետ ֆոտովոլտային վահանակներ է տեղադրել։ Նրանց օգնությամբ հնարավոր եղավ հիմնել էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն մինչև 35 կՎտ հզորությամբ։ «Կլիմայական միկրոնախագծեր» ծրագիրը ֆինանսավորվել է առողջարանային ադմինիստրացիայի և Բուլղարիայի ազգային էկոլոգիական հիմնադրամի կողմից համատեղ։
Արևային մարտկոցների շահագործման արդյունքում էներգետիկ ցանցերից սպառումը գրեթե կրկնակի նվազել է, արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան ծածկում է վարչական շենքի ամենօրյա կարիքների 40%-ը։ Կես տարվա ընթացքում հաջողվել է խնայել 11000 բուլղարական լև (5614 Եվրո): Դա զգալի գումար է 7000 բնակչություն ունեցող քաղաքի համար։
Բանսկոյի համայնքը կօգտագործի բոլոր խնայողությունները կանաչ տեխնոլոգիաների հետագա ներդրման համար: Քաղաքն արդեն փոխարինել է ավանդական աղեղային լամպերի 50%-ը էներգաարդյունավետ լուսադիոդային լամպերով։ Լեռնադահուկային հանգստավայրում բնապահպանական իրավիճակի բարելավման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am