ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բախում Փաշինյանի կազմակերպած «սգո երթի» ժամանակ․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1892 –վախճանվել է հրապարակախոս Գրիգոր Արծրունին:
1906– ծնվել է մաթեմատիկոս, ակադեմիկոս, մանկավարժ Արտաշես Շահինյանը:
1928 – ծնվել է հասարակական–քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը:
1949 – ծնվել է դերասան Վրույր Հարությունյանը:
1957 – վախճանվել է ծագումով հայ ռումինացի նկարչուհի Նուցի Ագոնցը:
1980 – վախճանվել է խորհրդահայ վաստակավոր նկարիչ Հրանտ Ստեփանյանը:
1991– սկսվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, որը տևել է 8 օր:
2002–վախճանվել է գրող Հրանտ Մաթևոսյանը:
2003– Եվրամիության «Տասիս» ծրագրի շրջանակներում Հայկական ԱԷԿ–ին տրվել է անվտանգության աստիճանի բարձրացման հերթական օժանդակությունը՝ 4 միլիոն եվրո արժողությամբ։
2007– Գյումրիում տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք՝ ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության:
2015–ձերբակալվել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կասկածվել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր խմբի հետ համագործակցության մեջ:
2019 – գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի կայքի խմբագրություն, ամեն ինչ տակնուվրա արել: Նպատակը եղել է լրատվամիջոցներին վախեցնելը և ճնշելը։
2020– կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք Փաշինյանի կողմնակիցների և նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջև:
2022 – Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:
ԱՇԽԱՐՀ
1700 – ծնվել է ֆրանսիացի հոգևորական (աբբա) և ֆիզիկոս Ժան Անտուան Նոլլեն:
1741 –վախճանվել է դանիական ծագմամբ ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը, որի անունով է կոչվել Բերինգի նեղուցը:
1773 –ծնվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Ալեքսանդր Գոլիցինը:
1852 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս Ալբերտ Աբրահամ Մայկելսոնը, որը չափել է լույսի արագությունը:
1863 –անգլիացի Ֆրեդերիկ Ուոլտոնը արտոնագրել է լինոլեումը:
1906 –ծնվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Լեոնիդ Բրեժնևը:
1909– ստեղծվել է «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը:
1915 – ծնվել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը:
1915 –վախճանվել է գերմանացի հոգեբույժ Ալիոս Այցհեյմերը, որի անունով է կոչվել Այցհեյմերի ծերունական հիվանդությունը:
1936 – վախճանվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլ յուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը;
1939– ԽՍՀՄ պաշտպանության կոմիտեի նիստում հավանության է արժանացել Т–34 տանկը երկրի բանակի սպառազինության մեջ մտցնելու նախագիծը:
1943– հիմնադրվել է Կալինինի (ներկայում՝ Տվերի) Սուվորովյան ուսումնարանը:
1944 – լույս է տեսել ֆրանսիական «Լե Մոնդ» օրաթերթի 1–ին համարը:
1946– սկսվել է Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության միջև:
1964– ծնվել է լիտվացի նշանավոր բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսը, որը եղել է աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն և 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ»:
1965 –Շարլ դը Գոլը ընտրվել է Ֆրանսիայի նախագահ:
1972 –Ապպոլոն–17 տիեզերանավը վերադարձել է երկիր, որով էլ ավարտվել է ԱՄՆ–ի Լուսնային տիեզերական ծրագիրը:
1983 –Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակից գողացել են Ժյուլ Ռիմեի հեղինակած՝ ֆուտբոլի գավաթի ոսկե արձանիկի օրիգինալը:
1996– վախճանվել է իտալացի ճանաչված դերասան Մարչելո Մաստրոյանին:
1997– տեղի է ունեցել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան, որը դարձել է 20– րդ դարի ամենաշահութաբեր և ամենատիտղոսակիր ֆիլմը՝ ստանալով 11 «Օսկար»:
2002– վախճանվել է ազգությամբ վրացի խորհրդային սպորտային հաղորդավար, դերասան Կոտե Մախարաձեն:
2004– վախճանվել է իտալացի ճանաչված օպերային երգչուհի Ռենատա Տեբալդին:
2007 –ԱՄՆ–ում Լակոտա հնդկական ցեղի ակտիվիստները հայտարարել են Լակոտա Հանրապետության անկախությունը:
2010 – Մինսկում կայացել են նախագահական ընտրություններ, որի ժամանակ ճնշվել են ընդդիմության բողոքի ակցիաները:
2015 –վախճանվել է գերմանացի դիրիժոր Կուրտ Մազուրը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում